GNC alfa

Your Network Services Provider

Company News
Ընկերության նորություններ

25/01/12 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

01/12/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ.... ավելին

01/11/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Դուք կարող եք.... ավելին

26/10/11 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

10/10/11 - Սույն թվականի հոկտեմբերի 7-9 Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում.... ավելին

Բոլոր Նորությունները
GNC alfa

jpg
<<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը հանդիսանում է միջազգային և հանրապետական նշանա-կության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և Ինտերնետ ծառայություն- ների առաջատարը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է ստեղծել օպերատորական դասի և հանրապետական ծածկույթ ապահովող SDH (հիմնված Cisco Systems սարքավորումների վրա) և IP/MPLS (Juniper Networks ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով հագեցած հեռահաղորդակցության հիմնացանց: Ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային ենթակառուցվածքի վրա, հարավային հատվածում` Իրանի սահմանից մինչև Երևան, և հյուսիսային հատվածում` Երևանից դեպի Վրաստանի սահման, ցանցը կառուցվել է ստորգետնյա տեղակայման եղանակով: <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցը նախագծվել է, որպեսզի բավարարի միջազգային օպերատորների, հայաստանյան լարային և բջջային կապի օպերատորների, Ինտերնետ ծառայությունների մատակարարների, խոշոր միջազգային կազմակերպությունների և ձեռնարկությունների տվյալների հաղորդման ու գերարագ Ինտերնետ ծառայությունների պահանջմունքները:

<<ՋԻԷՆՍի-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցի շահագործման արդյունքում արմատապես փոխվել է շուկայի իրավիճակը. նվազել են մեծածախ ինտերնետի գները և աստիճանաբար աճում է ներթափանցման մակարդակն ու բնակչության համար Ինտերնետ ռեսուրսների հասանելիությունը: Իրանի և Վրաստանի տարածքներում փոխկապակցում է իրականացվել միջազգային օպերատորների ցանցերի հետ, որի շնորհիվ, Հայաստանի Ինտերնետի սնուցման տեսակետից, <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցն ապահովվել է լիարժեք պահուստայնությամբ: Փաստորեն, <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցն իր տեսակի մեջ Հայաստանի հեռահաղորդակցության միակ գերժամանակակից ենթակառուցվածքն է, որն ապահովված է երեք միջազգային կապուղիներով. մեկը` հարավում և երկուսը` հյուսիսում:

      ©2012 GNCalfa.                                                                                                                                                                              Developed by Smart Systems