Ռոստելեկոմ. Ռուսական խոշորագույն մայրուղային օպերատոր Ռոստելեկոմ ԲԲԸ-ն հանդիսանում է ՋիԷնՍի-Ալֆա ՓԲ ընկերության ռազմավարական գործընկերը և սկսած 2009թ. հոկտեմբերից մատակարարում է IP տարանցման ծառայություն ինչպես Վրաստանի այնպես էլ Իրանի տարածքով: Ներկայումս Ռոստելեկոմը մեր ընկերությանը մատուցում է IP տարանցման և միջազգային վարձակալված գծերի ծառայություններ: Նույն համագործակցության շրջանակներում ՋիԷնՍի-Ալֆա ընկերության կողմից Ռոստելեկոմին մատուցվում են տարանցիկ և միջազգային վարձակալված գծերի ծառայություններ:

Կավկազուս Օնլայն. Կավկազուս Օնլայն վրացական խոշորագույն օպերատորը հանդիսանում է ՋիԷնՍի-Ալֆա ընկերության հիմնական գործընկերը և մատակարարվում է IP տարանցման և միջազգային վարձակալված գծերի ծառայություններ սկսած 2010թ-ի մարտից:

Հարավ-կովկասյան երկաթուղի. Հայաստանի ազգային փոխադրող <<Հարավ-Կովկասյան Երկաթուղի>> ՓԲԸ-ի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ՓԲԸ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության արդյունքում երկաթուղու ենթակառուցվածքի երկայնքով ՋիԷնՍի-Ալֆա ընկերության կողմից կառուցվում և շահագործվում են մայրուղային օպտիկամանրաթելային գծեր, որոնք օգտագործվում են նաև ՀԿԵ ներքին տեխնոլոգիական կապի կարիքների համար: ՀԿԵ նաև հանդիսանում է մեր Ինտերնետ հասանելիության ծառայության խոշոր օգտվողներից մեկը:

ՀայՌուսգազարդ. ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունը հանդիսանում է ՀայՌուսգազարդ ՓԲԸ հեռահաղորդակցության ծառայությունների հիմնական մատակարարը: Ռազմավարական համագործակցությունը սկսել է դեռևս 2008թ., երբ երկու ընկերությունների համատեղ ներդրումների շնորհիվ կառուցվեց Հայաստան-Իրան օպտիկամանրաթելային մալուխը:Ներկայումս շարունակում ենք ամրապնդել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը նաև հեռահաղորդակցության այլ ոլորտներում: Մասնավորապես ներկայումս մեր կողմից մատուցվում են Ինտերնետ հասանելիության և վիրտուալ մասնավոր ցանցերի ծառայություններ ազգային գազամատակարարի կորպորատիվ կարիքների համար:
Վիվասել-ՄՏՍ. Վիվասել-ՄՏՍ-ը հանդիսանում է ՋիԷնՍի-Ալֆա ընկերության խոշորագույն հաճախորդներից և օգտվում է հետևյալ ծառայություններից` մութ մանրաթել, IP տարանցում, միջազգային վարձակալված գծեր, վիրտուալ մասնավոր ցանցեր և այլն:

Օրանժ Արմենիա. Օրանժ Արմենիան ևս հանդիսանում է ՋիԷնՍի-Ալֆա ընկերության խոշորագույն հաճախորդներից և ներկայումս օգտվում է հետևյալ ծառայություններից`մութ մանրաթել, IP տարանցում, վիրտուալ մասնավոր ցանցեր, համատեղադրում և այլն: