GNC alfa

Your Network Services Provider

Company News
Ընկերության նորություններ

15/05/12 - Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 15-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն սկսում.... ավելին

25/01/12 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

01/12/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ.... ավելին

01/11/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Դուք կարող եք.... ավելին

26/10/11 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

Բոլոր Նորությունները
 

ԳՆԱՑՈՒՑԱԿ


Վիրտուալ մասնավոր ցանցերի ծառայության



Ծառայության սակագինը կազմված է 2 բաղադրիչներից.

    1.   MPLS ցանցում տվյալների հաղորդման ծառայության սակագին,
    2.   <<Վերջին մղոնի>> ապահովման ծառայության սակագին:

Կախված պատվիրատուի պահանջներից և ծառայության մատուցման սխեմայից` կարող են կիրառվել երկու բաղադրիչների գումարը, կամ բաղադրիչներից միայն մեկը:

1.   MPLS ցանցում տվյալների հաղորդման ծառայության սակագին.



  Ցանցի 1 կետի սակագին (այդ թվում` ԱԱՀ), դրամ
Պորտի արագություն, Մբ/վ Միանվագ վճար Ամսական վճար
1 12,000 22,800
10 18,000 34,800
100 42,000 82,800

Ծանոթություններ.
ա) Ծառայությունը չի մատուցվում 1Մբ/վ-ից փոքր արագությունների համար,
բ) Միջանկյալ արագությունների սակագները հաշվարկվում են նախորդ, ավելի փոքր արագության սակագնի հիման վրա` համամասնորեն (օրինակ` 30Մբ/վ-ի վճարը հաշվարկվում է 10Մբ/վ-ի վճարը 3-ով բազմապատկելու ճանապարհով):

2.   <<Վերջին մղոնի>>(օպտիկական մալուխ) ապահովման ծառայության սակագին


Պատվիրատուն ցանցի կետերից յուրաքանչյուրի համար կարող է ընտրել ստորև բերված սակագնային պլաններից որևէ մեկը.

   

2.1.  Եթե վերջին մղոնի երկարությունը չի գերազանցում 1000 մ


Ա) Միանգամյա վճարում


1 կետի <<վերջին մղոնի>> սակագին (այդ թվում` ԱԱՀ), դրամ
Միանվագ վճար Ամսական վճար առաջին տարում Ամսական վճար հաջորդ տարիներին
720.000 0 0

Բ) Հետաձգված վճարում


1 կետի <<վերջին մղոնի>> սակագին (այդ թվում` ԱԱՀ), դրամ
Միանվագ վճար Ամսական վճար առաջին տարում Ամսական վճար հաջորդ տարիներին
150,000 100,000 0


Գ) Պայմանագրային


Ըստ պատվիրատուի հետ պայմանավորվածության, եթե առկա են հատուկ հանգամանքներ:

2.2.   Եթե <<վերջին մղոնի>> երկարությունը գերազանցում է 1000մ


Ըստ պատվիրատուի հետ պայմանավորվածության:

 

2.3.   <<Վերջին մղոնի>> ապահովում պատվիրատուի ուժերով


Պատվիրատուն կարող է <<վերջին մղոնը>> ապահովել նաև սեփական միջոցներով, կամ այլ օպերատորի ցանցով: Այդպիսի դեպքերում Պատվիրատուն կվճարի միայն MPLS ցանցում տվյալների փոխանցման ծառայության սակագինը: Պատվիրատուն չի վճարի <<վերջին մղոնի>> համար նաև այն դեպքում, եթե այն չի գերազանցում 50մ և չկան կառուցման սահմանափակումներ:


Սակագների կիրառման օրինակ.


Պատվիրատուին տրամադրվել է ստորև բերված վիրտուալ ցանցը:
Պատվիրատուի կողմից ընտրվել է A և B կետերի <<վերջին մղոնի>> դիմաց վճարման 2.1.Ա տարբերակը:



Ցանցի կետերը Պորտի արագությունը տվյալ կետում Վերջին մղոնի տրամադրում
A 1 Մբ/վ այո
B 1 Մբ/վ այո
C 10 Մբ/վ ոչ (պատվիր. միջոցներով)
D 2 Մբ/վ ոչ (չի գերազանցում 50մ)



Գնի հաշվարկ (այդ թվում` ԱԱՀ).


MPLS ցանցի ծառայությունների միանվագ վճարը կկազմի.
1x12,000 + 1x12,000 + 2x12,000 + 1x18,000 = 66,000 դրամ

MPLS ցանցի ծառայությունների ամսական վճարը կկազմի.
1x22,800 + 1x22,800 + 2x22,800 + 1x34,800 = 126,000 դրամ

<<Վերջին մղոնի>> միանվագ վճարը կկազմի.
2x720,000 = 1,440,000 դրամ

Այսպիսով` վերը նշված վիրտուալ ցանցի ծառայությունների համար ընդհանուր գինը (այդ թվում` ԱԱՀ) կկազմի`

Միանվագ վճար.      1,506,000 դրամ
Ամսական վճար.      126,000 դրամ



      ©2012 GNCalfa.                                                                                                                                                                              Developed by Smart Systems