GNC alfa

Your Network Services Provider

Company News
Ընկերության նորություններ

25/01/12 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

01/12/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ.... ավելին

01/11/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Դուք կարող եք.... ավելին

26/10/11 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

10/10/11 - Սույն թվականի հոկտեմբերի 7-9 Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում.... ավելին

Բոլոր Նորությունները
26/10/11

<<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>>-ն ընդլայնել է ծառայությունների հասանելիության ծածկույթը


<<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 4 քաղաքներում: Այդ քաղաքների ցանկը հետևյալն է.

Բյուրեղավան, Վաղարշապատ(Էջմիածին), Ծաղկաձոր:

Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:

Ներկայումս <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է.

Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Սևան):

Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, և առաջիկա ամիսների ընթացքում ևս յոթ քաղաքներ կմիացվեն <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ ցանցին: Այդ քաղաքների թվին են պատկանում` Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին և Մեծամորը::

Ընկերության այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում:

      ©2012 GNCalfa.                                                                                                                                                                              Developed by Smart Systems