GNC alfa

Your Network Services Provider

Company News
Ընկերության նորություններ

25/01/12 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

01/12/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ.... ավելին

01/11/11 - Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Դուք կարող եք.... ավելին

26/10/11 - <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ իր համապետական ծածկույթի 10.... ավելին

10/10/11 - Սույն թվականի հոկտեմբերի 7-9 Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում.... ավելին

Բոլոր Նորությունները
01/12/11

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ Ընկերությունը ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ


Հարգելի բաժանորդներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ Ընկերությունը` Հայաստանի ցանցային ծառայություններ մատուցող առաջատար օպերատորը, «BUREAU VERITAS Certification Ukraine» Ընկերության կողմից ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ:

ISO 9001:2008 սերտիֆիկատը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ին շնորհվել է հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ հասանելիության, տվյալների փոխանվման, միջազգային կապուղիների վարձակալման, կապուղիների տարանցման, IP տարացման և այլն) մատուցման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կառուցման, ապահովման և սպասարկման ոլորտների համար: Այն ուղղված է մատուցվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ու հաճախորդների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ընկերության գործառություններին առնչվող պարտադիր և կարգավորող պահանջների շրջանակներում անընդհատ բարելավմանը:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ում ներդրված Որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9000 շարքի ստանդարտներում սահմանված հետևյալ սկզբունքներին.

1. բաժանորդամետություն
2. առաջնորդություն
3. անձնակազմի ներգրավում
4. գործընթացային մոտեցում
5. համակարգային մոտեցում կառավարմանը
6. շարունակական բարելավում
7. փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
8. մատակարարների հետ փոխշահավետ հարաբերություններ

Վերը նշված սկզբունքները համապատասխանում են ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած հիմնարար արժեքներին:

Տարիների փորձը վկայում է այն մասին, որ հաջողության հասնելու միակ ուղին հաճախորդների պահանջների բավարարումն է` մշտապես կայուն և որակյալ ծառայությունների մատուցման ապահովման միջոցով: ISO 9001:2008 վկայականը ստանալով` ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն արդեն փաստացի ապացուցեց համակարգված ձևով բարձրորակ ծառայություններ մատուցելու իր հաստատակամությունը, վճռականությունը և բաժանորդամետությունը:

      ©2012 GNCalfa.                                                                                                                                                                              Developed by Smart Systems